![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չի համարում քաղաքական գործիչ և անհիմն է որակում այն հայտարարությունները, թե նա քաղաքական հետապնդման է ենթարկվում:
«Գագիկ Ծառուկյանը չի զբաղվում քաղաքականությամբ և չպետք է զբաղվի, նա ոչինչ չսովորեց, իսկ Դմիտրի Մեդվեդևի անդրադառնալը միայն վատ է նրա համար»,- ասում է նա:
Արման Եղոյանը չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը որևէ երկրի կամ անձի համար ուղերձ է:
Միաժամանակ պատգամավորը անընդունելի է համարում ցանկացած օտար միջամտության փորձ Հայաստանի ներքաղաքական հարցերին:
Իշխող ուժի անդամը նաև այն համոզմանն է, որ ընդդիմությունը չի հասկանում, թե ինչ է ասել փողոցային պայքար. «Իրենց թվում է՝ փողոցային պայքար սկսելը բիզնես պրոյեկտ է. դա գոռգոռացող գլուխներ ունենալով չէ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()