«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածուների ինքնաբացարկներին և գրել․

««Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է։ Եթե այսպես շարունակվի, մինչև աշուն ցուցակում մարդ չի մնա։

Իրականում սա ցույց է տալիս, որ այնտեղ ոչ թե թիմ էր, այլ ուժեղ փուչիկ, որի պայթյունի ձայները դեռ լսելու ենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 105 թեկնածուների գրանցումները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ