Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Հունիսի 30-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, Շիրակ և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմեն Խ.-ի վարած «Նիսսան» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Հրաչ Թ.-ի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ բախման հետևանքով վնասվել է նաև կայանված 2 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Խ.-ն տեղում մահացել է, իսկ Հրաչ Թ.-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ