![]()
Համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են հունիսի 27-ին, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։
Shamshyan.com-ի տեղեկություններով, այս պահին 5-6 ջրասուզակ Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները։
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Ըստ նախնական տվյալների, Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։
Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։
Հունիսի 28-ին ոստիկանները, փրկարարները, քաղաքացիները վերսկսել են հունիսի 27-ին Փամբակ գետում ջրահեղձ եղած քաղաքացու որոնողական աշխատանքները։

![]()