Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են

Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են։

Այս մասին ասվում է ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում օդային երթևեկության նորմալ վիճակի վերականգնման և ժամանակավորապես սահմանված նախազգուշական միջոցառումների վերացման մասին», — ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ