![]()
Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Գործը ստացվել է Շիրակի մարզի դատախազությունից, որպես մեղադրյալ ներգրավված յոթ անձանցից վեցը Գյումրու համայնքապետարանի նախկին աշխատակիցներ են, մեկը՝ մանկապարտեզի նախկին տնօրենը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Մեղադրյալներից վեցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք խմբի կազմում, անցել են իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել այնպիսի արարք, որը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարանության օրինական շահերին:
Գյումրու համայնքապետարանի համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի ժ/պ պաշտոնը զբաղեցրած Արթուր Մեսրոպյանին
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ պաշտոնը զբաղեցրած Բելա Ավագյանին
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ պաշտոնը զբաղեցրած Անահիտ Գասպարյանին
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետի ժ/պ պաշտոնը զբաղեցրած Վարդուհի Փիլոյանին
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետի ժ/պ պաշտոնը զբաղեցրած Անի Ենգոյանին
Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Ձյունիկ» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Անահիտ Դեմիրճյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին:
Մեղադրանքի հոդվածները
Համայնքապետարանի վեց աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, արարքը որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
Մանկապարտեզի նախկին տնօրենին մեղադանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով։
Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Կիրառված խափանման միջոցները
Աշոտ Պետրոսյանի և Արթուր Մեսրոպյանի նկամամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Ընտրված համակցված խափանման միջոցները
Աշոտ Պետրոսյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև բացակայելու արգելք, գրավ, պաշտոնավարման կասեցում
Արթուր Մեսրոպյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև բացակայելու արգելք, պաշտոնավարման կասեցում
Բելա Ավագյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ, պաշտոնավարման կասեցում
Անահիտ Գասպարյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև պաշտոնավարման կասեցում
Վարդուհի Փիլոյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև պաշտոնավարման կասեցում
Անի Ենգոյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև պաշտոնավարման կասեցում
Անահիտ Դեմիրճյանի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև պաշտոնավարման կասեցում
Գործի այլ մանրամասներ
Գործը քննվել է Քննչական կոմիտեում։ Դատարան ստացվելու օրը այն մակագրվել է և հանձնվել Հակակոռուպցիոն դատարանի դաավոր Վահե Դոլմազյանի քննությանը։ Գործը վարույթ ընդունելու և նախնական դատալսումներ նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![]()