Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵՔՀ գագաթնաժողովին․ APA

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կներկայացնի Թուրքիան մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում։

APA-ի փոխանցմամբ՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրով հանդիպումը կքննարկի ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդումը, կապերի զարգացումը և տնտեսական և էներգետիկ անվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ այցի ընթացքում կքննարկվեն նաև տարածաշրջանային զարգացումները և գլոբալ հարցերը։

Ջևդեթ Յըլմազի այցը կլինի Թուրքիայից Հայաստան կատարված առաջին նման բարձր մակարդակի այցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ