Մայիսի 2-ից 5-ը Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցները փակ կլինեն

Մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք այցելող բարձրաստիճան պաշտոնյաներով և մեծաթիվ հյուրերով պայմանավորված՝ քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։

Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։

Մայիսի 2-ից մինչև 5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայի, Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ