Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում

Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․

«Մի պահ պատկերացրեք, որ վարչապետ է կալուգացի օլիգարխը (անհնար է պատկերացնել), արյունարբու օլիգարխը (մի էլ պատկերացրեք), բելառուսամետ օլիգարխը (լորդուհիների գագաթնաժողով) ու էլ մի պատկերացրեք։ Առավելագույնը կանցկացվեին Նիժնի տապըռի մշակութային օրերը Երևանում:

2026 թվականի մայիս՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Երևանում (մասնակցում է մոտ հինգ տասնյակ երկրի և միջազգային կազմակերպության ղեկավար):

ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովը՝ մինչև հարյուր երկրի պատվիրակություն:

ՖԻՖԱ-ի երիտասարդների 2029 թվականի աշխարհի առաջնությունը՝ շուրջ 30 խաղ Հայաստանում:

Ծանրամարտի աշխարհի առաջնություն՝ 2027 թվականին (մոտ 100 երկիր)

Ֆրանկաֆոնիայի 2027 մարզամշակութային խաղեր (մոտ 50 երկիր)

2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն:

Անվերջ շարունակելի…»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ