Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է

Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է մոտ 17 սմ-ով։

Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Այդ տարբերությունը պայմանավորված է ջերմաստիճանային պայմաններով։ Անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսները զգալիորեն ավելի տաք են եղել, ինչի հետևանքով տեղի է ունեցել ինտենսիվ ձնհալք, ինչով պայմանավորված այդ ժամանակաշրջանում գետային ներհոսքը լիճ զգալիորեն ավելի մեծ է եղել, քան այս տարի, իսկ գետային ներհոսքը լիճ՝ Սևանա լճի սնման հիմնական աղբյուրն է։

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների՝ մակարդակների նշված տարբերությունը հունիսի երրորդ տասնօրյակում կդառնա դրական։

2026 թվականի ապրիլ ամսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի ապրիլ ամսին՝ 14 սմ-ով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ