![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության ապրիլի 30-ի նիստին ներկայացված նախագծերից։
Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։
Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:
![]()