Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ հայերին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է արտասահմանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ որևէ պարագայում՝ նյութական կամ այլ շահի դիմաց, չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ և զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց:

Կոմիտեն զգուշացնում է, որ բոլոր նման դեպքերը գտնվում են մշտական ուշադրության ներքո և անխուսափելիորեն արժանանալու են խիստ ու համարժեք իրավական արձագանքի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ