ԿԳՄՍՆ-ն վերջին զանգի կապակցությամբ շրջաբերականներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և ՀՀ մարզպետարաններ

ԿԳՄՍ նախարարությունը, վերջին զանգի միջոցառումներում մշակութային բաղադրիչի շեշտադրումը կարևորելով, շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին:

Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին ևս հանրակրթական ուսումնական հաստատությունների համար կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ:

Ըստ մրցույթի անցկացման ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.

ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր,
հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում
բեմականացումներ,
Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ։
Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ մինչև մայիսի 29-ը ներառյալ համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։

Յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական և միջնակարգ կամ ավագ: «Մշակութային վերջին զանգ» մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսին։

ԿԳՄՍ նախարարության շրջաբերականում նաև նշված է, որ Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման շրջանակում անհրաժեշտ է բացառել պարտադրված դրամահավաքը՝ այդ թվում՝ նաև ծնողների նախաձեռնությամբ կազմակերպված։ Հավելենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գծին՝ 010-599-699 /600/ հեռախոսահամարին:

Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22-ին 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23-ին 6-օրյա շաբաթվա դեպքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ