Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ֆրանչայզինգի միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Մեթ Հալլերին, ասոցիացիայի շահերի պաշտպանության պատասխանատու Մայք Լեյմանին։

Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Կողմերը դիտարկել են մի շարք բրենդների՝ հայկական շուկայում ներկայացվածության ապահովման և ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության զարգացման կարևորությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ