![]()
Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանի (Մհեր Արմենիա) համոզմամբ՝ ՀՀ քաղաքացիներն արդեն արժևորված են, իսկ Քաղաքացու օրը շատ կարևոր տոն է, որը պետք է նշել. «Չենք մոռանում 111 տարի առաջ եղածը, սակայն կյանքը շարունակվում է»:
Ըստ նրա՝ շատ բարձր մակարդակի համերգ էր կազմակերպվել Հանրապետության հրապարակում, իսկ Իվետա Մուկուչյանին թիրախավորելը շատ անդաստիարակ պահվածք է:
Երգիչն ասում է՝ սատարում է գործող իշխանությանը. «Նախկինների ուզածն ի՞նչ է՝ գան նորից թալանե՞ն: Ծանոթս ասում է՝ ընդդիմադիր ուժերը գումար են տալիս, գնանք փողը վերցնենք, բայց Փաշինյանին սատարենք»:
Վերջինիս խոսքով՝ նախկինում 5 տարին մեկ քաղաքացին ձայնը վաճառում էր ու 5 տարի տանջվում, այժմ ընտրություններն արդար են. «Աստծո և ժողովրդի կամքով ընտրված իշխանությանը սատարելու եմ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()