![]()
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։
Տեղեկության ստուգման ընթացքում պարզվել է, որ հովտաշատցի 44-ամյա ձեռնարկատերը ոչ միայն չունի ջրօգտագործման թույլտվություն, այլև չի կատարել հողային օրենսգրքի պահանջները. չի փոխել հողի նպատակային նշանակությունը, և ձկնաբուծարանը գործարկել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքում։
Նոյեմբերի 2-ին համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվող 44-ամյա տղամարդուն և նրա երկու համագյուղացիներին։
Ձկնաբուծարանը կնիքվել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
![]()