«Հարավային Կովկասում անվտանգության այլընտրանքային ճարտարապետության ձևավորման հեռանկարներ չեն նշմարվում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Արևմտյան երկրները փորձում են «ներթափանցել տարածաշրջան» իրենց ռազմական շինարարության և կառավարման չափանիշներով։ Այդ երկրները չեն կարող և մտադիր էլ չեն ապահովել տարածաշրջանի կայունությունը»,- նշել է նա։ Զախարովան ընդգծել է, որ Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Միևնույն ժամանակ ոչ ոք Հայաստանին բռնի ուժով չի պահում կազմակերպությունում։ Երկիրն իրավունք ունի գործի դնելու կանոնադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը և դուրս գալու կազմակերպությունից՝ կատարելով առկա պարտավորությունները։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայի միջազգային համագործակցության և իրավաբանական ուսուցման կենտրոնում մասնակցել են «Հայաստանի համար 2026 թվականին նախատեսված անդրսահմանային հանցագործության դեմ պայքար» խորագրով վերապատրաստման դասընթացին:

Դասընթացների շրջանակում անդրադարձ է կատարվել անդրսահմանային կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներին:

2026 թվականի սեպտեմբերի 10-ին Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար կմասնակցեն նմանատիպ վերապատրաստումների, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ