![]()
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Շիրակի մարզի Հայկաձոր գյուղից տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Երբ ձյան տեղումներից առաջ դիտվում են ամպրոպ և ուժեղ կարկուտ»։
Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Նոյեմբերի 5-8-ը և 9-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում՝ զգալի։
![]()