![]()
Եվրաատլանտյան պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանը կարծում է, որ ընդդիմությունը ծրագիր չունի և քաղաքականապես չի հասունացել, դրա համար քոչարի են պարում:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Սամել Կարապետյանի կալանավորմանը և նրա թիմակիցների գործողություններին:
«Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Հայաստանի սուվերենությունը ոչնչանա: Իրենք չեն կարող համախմբում ձևավորել ռուսական օլիգարխի շուրջ: Քաղաքական քելեխի սեղան էր: Ընդդիմության քաղաքական մտքի թաղումն էր: Իրենք չունեն կշիռ, որ քաղաքական ցունամի անեն»,- ասում է նա:
Վերջինս այն համոզմանն է, որ Կարապետյանները հասկանում են՝ իրենց շարքերից 6 հոգի պատգամավոր, այսպես ասած, «փախցնելը» շատ հեշտ է:
«Արտահերթի գնալը լավ լուծում չէ, ավելի լավ է խաշի սեղանից 6 հոգի բերել»,- ընդգծում է նա:
Կարեն Սարգսյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()