![]()
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի խոսքով՝ արմատական ընդդիմադիրները մտածում են՝ ընտրողը վաճառքի առարկա է, որին թանկով, թե էժանով առնեն, հետո ծախեն:
Վերջինս չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է թույլ տալ մարդկանց առևտրով զբաղվող քաղաքական ուժին մասնակցել ընտրություններին:
Ըստ նրա՝ հունիսի 7-ին մենք պետք է պատասխանենք հարցին՝ արդյոք ծիրանը փոխո՞ւմ ենք ինքնիշխանության հետ:
Անահիտ Ադամյանը մառազմ է համարում այն, որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ինքնիշխանությունից. «Մարդ, որ Հայաստանը մաս-մաս վաճառել է: Քոչարյանն իր քոքը փառահեղ մաշեց, դրա համար Սամվել Կարապետյանը հայտնվեց»:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սիամական երկվորյակներից վերածվել են թշնամիների:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամը այն համոզմանն է, որ Ռուսաստանի խնդիրը TRIPP-ի վերացումն է. «Ուզում է՝ Թուրքիայի հետ հարաբերություն չկարգավորվի, մնանք շրջափակված»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()