«Ուժեղ Հայաստանը» համապետական ընտրությունները Մարտակերտի քաղաքապետի «ընտրության» հետ շփոթել է․ Աթանեսյան

ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի մասնակցությամբ ձայնագրությանը։

«Մի ձայնագրություն է տարածվել, որ եթե իրական է, ուրեմն «Ուժեղ Հայաստանը» համապետական ընտրությունները Մարտակերտի քաղաքապետի «ընտրության» հետ շփոթել է։

Եվ դա Հայաստանի համար ավելի իրական սպառնալիք է, քան եթե ընդդիմությունը Փաշինյանի դեմ միասնական ճակատով պայքարեր»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի թիմի «սիմվոլներից» մեկը՝ Արթուր Ավանեսյանը, որն առավել հայտնի է Կանդազ մականունով, բերման էր ենթարկվել, այնուհետ՝ ձերբակալվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ