![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում արված հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ Աննա Հակոբյանի մասին արված գրառմանը։
«Հայելու մե՞ջ ես նայել տիկին Սեյրանյան, թե՞ արդեն մրմուռը խեղդում է ամեն բանից: Տգետ ասելիս նաև աշխատանքիդ որակը նայի, որ մեռցրել ես, ցինիկ արյան վրա խրախճանքի մեծ օրինակ ես, 3833 զոհը 5000 ասելն է, արյան խրախճանք , լկտիությունը Սոնա Մնացականյանի կամ Արմեն Գրիգորյանի անունը օգտագործելն է` քո ցածր նպատակների համար:
Մարդու իրավունքներից, Սահմանադրությունից խոսելիս էլ` անցկացրածդ ընտրությունները ու վարձով տված գույքերը հիշի: Մի օր Վահե Ավետյանի անունը հիշի, գրի կամ Մարտի 1-ի զոհերի անունը հիշի` 10-ը դարձնելով 50, կամ Հոկտեմբերի 27-ի զոհերին ու դահլիճից բացակայողներին հիշի, թե՞ վերցրածդ ծրարի մեջ այդ անունները չկային:
Կամ ավելի լավ է` լռի՛. մարդու սիրտ է խառնում արդեն»,- գրել է Սիմոնյանն ու սքրինշոթ հրապարակել։

![]()