![]()
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լրագրողներին հանդիպմանը հայտարարել է, որ ոտնահարվել են իր իրավունքներն ու ինքը պատրաստվում է դատի տալ Դանիել Իոաննիսյանին:
Լրագրողներից մեկը հայտարարել է, թե Աննա Հակոբյանը, իրեն «զոհ զգալով », ցույց է տալիս, թե թիրախավորվում է իր անձը:
«Ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, նմա՞ն եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում՝ հայց ներկայացենլով այն մարդու դեմ, ով խախտել է իմ իրավունքները»,- հակադարձել է Աննա Հակոբյանը։
Նա նաև հայտարարել է, որ վիրավորանք ու նվաստացում է համարում, երբ փորձ է արվում իրեն համեմատել «Սաշիկի» հետ:
![]()