Ես մեջբերում եմ օրենսդրություններ, կոնվենցիաներ, Սահմանադրություն, դուք ասում եք՝ եթե… դրանք տարբեր բաներ են

Ես մեջբերում եմ օրենսդրություններ, կոնվենցիաներ, սահմանումներ, դուք ասում եք՝ եթե… դրանք տարբեր բաներ են»:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի պնդմանը, թե Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամն ասոցացվում է իշխող ուժի հետ:

«Այս տարվա մարտի 11-ին ԿԸՀ նախագահը պարզաբանում է մտցրել բարեգործական հիմնադրամների՝ բարեգործական հիմնադրամների՝ ընտրություններին առնչվող գործունեության համար: Դրանում ասվում է, որ բարեգործություն անելու սահմանափակումը վերաբերում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնք

1. ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասնակի ղեկավարվում են կուսակցության կողմից.

2. հիմնադիրը կամ ղեկավարն ընտրություններում առաջադրվել են որպես թեկնածու»,- պարզաբանել է Հակոբյանն ու լրագրողին հորդորել ճշտել՝ իր գլխավորած հիմնադրամն ասոցացվու՞մ է իշխող ուժի հետ:

Աննա Հակոբյանը հավելել է, որ, օրինակ, Դանիել Իոաննիսյանի մոտ ասոցացվում է:

Մինչ այդ նա հայտարարել էր, որ ըստ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Անկախ դիտորդ» դաշինքի, իր կերպարն ու «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվել է իշխող ուժի հետ, հետևաբար, նախընտրական շրջանում խախտվել է բարեգործության արգելքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ