Հ1-ի գործադիր տնօրենն արձագանքել է Լուսինե Թովմասյանին

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը դադարեցնում է համագործակցությունը Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծում գործող պայմանագիրը։

Նա հայտարարել է, որ չի պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն արձագանքել է Թովմասյանի գրառմանը։

«Լուսինե ջան, շարունակում եմ քեզ շատ սիրել և միայն հաջողություններ եմ մաղթում։ Հուսով եմ՝ մի օր կվերադառնաս Հանրային, ինչպես եղավ իմ կառավարման սկզբում»,- մեկնաբանություներում գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ