Հախումի կամուրջն է, որի վերականգնման և լուսավորության նախագիծն արդեն պատրաստ է․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել․

«Հախումի կամուրջն է, որի վերականգնման և լուսավորության նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկայում կսկսենք աշխատանքները։

Հիշեցնեմ, որ վերջին տարիներին կառավարությունն ավելի քան երեք միլիարդ դրամ է հատկացրել հուշարձանների վերականգնմանը։

Վստահ չեմ, որ մեր քաղաքացիներից շատերը եղել են այստեղ կամ ընդհանրապես գիտեն այս վայրի մասին։ Եվ ոչ միայն. Ճամբարակից Բերդ, հետո էլ Բերդից Իջևան նոր ճանապարհները առանց չափազանցության Հայաստանը նորովի բացահայտելու ճանապարհներ են»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ