Թրամփը հայտարարում է՝ հիասթափված է ՆԱՏՕ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է ՆԱՏՕ-ից՝ նշելով, որ դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի դեմ գործողության ընթացքում։

Fox News-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամները «իրենց հետ չեն եղել»՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ մեծ ֆինանսական ներդրումներ է կատարում դաշինքի շրջանակում։

Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ գործողությունն իրականացվել է առանց դաշնակիցների աջակցության, և ԱՄՆ-ը կարողացել է ինքնուրույն հասնել իր նպատակներին։ Նա նաև նշել է, որ դաշնակիցներին դիմել է՝ հասկանալու համար, թե արդյոք նրանք պատրաստ կլինեն աջակցել նման իրավիճակներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ