«Ուժեղ Հայաստան»-ին ասում ենք՝ ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները, մեռած են ձևանում․ 2 մեծ սուտ ընդդիմությունից․ Կոնջորյան

Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին։

Կոնջորյանը տեսանյութին կից՝ գրել է․ «2 մեծ սուտ ընդդիմության կողմից»։

Ըստ Կոնջորյանի, այն մարդիկ, որոնք այսօր ասում են, թե նոր սահմանադրությունը գրվել է Ալիևի պահանջով, այն նույն մարդիկ են, որոնք մի քանի ամիս առաջ ասում են, եթե ՔՊ-ն հաղթի ընտրություններում, 300 հազար ադրբեջանցիները կգան Հայաստան։

«Երբ «Ուժեղ Հայաստան»-ին ասում ենք՝ ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները, մեռած են ձևանում։

Ասում են՝ մեզանից գողանում են մեր ինքնությունը, գողանում են մեր անցյալը, մեր ապագան։ Եվ դա ասում են այն մարդիկ, որոնք ձեզանից գողացել են ձեր ունեցվածքը, գողացել են անցյալը և ուզում են գողանան ձեր ապագան, բայց մենք դա թույլ չենք տալու»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ