![]()
Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանի խոսքով՝ ընդդիմությունը պետականության և սուվերենության ընկալում չունի, Հայաստանն իրենց համար տարածք է, որի վրա ապրում է ժողովուրդ:
«Այս խմբերը գործուղվել են ՀՀ, որ իրենց նեղ անձնական կամ բիզնես շահերից ելնելով՝ Հայաստանը մատաղ անեն կոնկրետ մարդկանց ոտքերի կամ սապոգների տակ»,- ասում է նա:
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած տեսաուղերձին, որում Մակրոնին հրավիրում է Սամվել Կարապետյանի հետ հանդիպման, Առաքելյանը նկատում է. «Ոսկեղենիկ ռուսերենով թող դիմեր Պուտինին, քանի որ նրանից էին կախված 44-օրյա պատերազմի արդյունքները և դրանից հետո տեղի ունեցած զարգացումները, որ ասեինք՝ ուժեղ տղերք են: Սրա փոխարեն կողմերին հանդարտության կոչ էին անում: Էս տոնով ու ոճով երբեք չեն կարող դիմել էն երկրի նախագահին, որտեղից գործուղվել են»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն պնդմանը, թե եթե ինքը շարունակեր մնալ Հայաստանի ղեկավարը, այդ պարագայում պատերազմ չէր լինի, քաղաքական վերլուծաբանն ասում է. «Մանիպուլյատիվ թեզը հերքվում է նրանով, որ 2016 թվականին Սերժ Սարգսյանը իշխանության էր, և պատերազմ եղավ»:
Խոսելով ընտրակաշառքների վերաբերյալ իրավապահների բացահայտումների մասին՝ Էդգար Առաքելյանը նշում է. «Նախկինում մարդկանց հասցրել էին մի վիճակի, որ ամեն 5 տարին մեկ ձայները էժանով գնում էին: Այնուամենայնիվ, ընտրակաշառք վերցնելը դավաճանություն է»:
Զրուցակիցը ընդգծում է, որ հունիսի 7-ին սպասվող ընտրությունները մեր երկրի լինել-չլինելու մասին են. «Եթե այս մարդիկ գան իշխանության, Արցախի պես Հայաստանը հանձնելու են»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()