ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումները հիմնականում ՌԴ-ից են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. տեսանյութ

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում մանրամասնել է, թե ինչ է հիբրիդային պատերազմը, ինչպես է այն իրականացվում:

Ըստ նրա՝ այսօր քաղաքական գործիչները ակտիվ օգտագործում են ԱԲ-ն և հիբրիդային պատերազմի միջոցով կարող են ընտրությունների նկատմամբ անվստահություն ձևավորել:

Փորձագետը նկատում է՝ այսօր Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները հիմնականում Ռուսաստանից են իրականացնում, Ադրբեջանն ու Թուրքիան իջեցրել են մակարդակը:

Մարտիրոսյանը խորհուրդներ է տվել, թե ինչպես պայքարել հիբրիդային հարձակումների դեմ, չդառնալ դրանց զոհը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ