![]()
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1993 թվականին ծնված Մանուկ Ադամյանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
![]()