![]()
Ապրիլի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Կարեն Ֆարխոյանը ևս 2 ամսով երկարաձգել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կալանքը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Նա կալանավորված է 2025 թվականի հունիսի 26-ից։
![]()