8 տարի առաջ ժողովուրդն իշխանությունից զրկեց կալուգացի օլիգարխի քաղաքական ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին. Ռուբինյան

«8 տարի առաջ այս օրը ժողովուրդն իշխանությունից զրկեց կալուգացի օլիգարխի և նրա եղբոր քաղաքական ղեկավարին՝ հանրապետության գլխավոր ստախոս Սերժ Սարգսյանին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի եթերում հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հետ միասին իշխանությունից զրկվեցին մի շարք այլ ուժեր ու անձինք, այդ թվում՝ Կտրիճ Ներսիսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, որի եղբայրը բարձր պաշտոն ուներ և այլք:

Ռուբինյանը հավելել է, որ նրանց բոլորին նույն ճակատագիրն է սպասվում նաև հունիսի 7-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ