![]()
«Մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի, այսինքն՝ ապասառեցում չի նախատեսվում»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսվել է ՀԱՊԿ-ի մասով նույն տեղում չմնալու մասին:
Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվել է՝ եթե խոսքը ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն ապասառեցնելու մասին է, ի՞նչ զարգացում կա այդ առումով:
«Մենք դե յուրե և վերջնականորեն դո՞ւրս կգանք ՀԱՊԿ-ից, թե՞ դուրս չենք գա՝ ուրիշ խոսակցություն է, չեմ կարող ասել, հետևաբար կգործենք ըստ իրավիճակի: Նույն տեղում չմնալը վերաբերում էր հարաբերություններին»,- ասել է նա:
![]()