![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ ինքն ու Աննա Հակոբյանը կրկին միասին են ապրում ու վերամիավորվել են:
«Մեր ընտանիքի հետ կապված իրադրության մասով՝ կյանքը շատ ավելի բարդ է, քան` թատրոնը: Եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք:
Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ:
Բնականաբար այդ տրամաբանությամբ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ընտանիքի վերամիավորման մասին հայտնի դարձավ, երբ հանգստյան օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը միասին մասնակցեցին Հյուսիս-Հարավ ավտոճապարհին կազմակերպված ավտոերթին, Գյումրիում շրջայցին ու Վարչաբենդի համերգին:
Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ իր և վարչապետի ամուսնությունն ավարտվել է, ու փետրվարի 25-ին ինքը լքել է կառավարական առանձնատունը:
![]()