![]()
Երևանի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է թիվ 53 երթուղին սպասարկող կայանված ավտոբուսին:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել միջադեպից՝ նշելով, որ ավտոբուսը եղել է կանգառում կայանված, միջադեպի հետևանքով մեկ այլ մեքենա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի․ կան տուժածներ:
Ասատրյանի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ տուժել է 3 քաղաքացի մարդատար մեքենաներից:
![]()