![]()
«Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք ու պետք է առաջ գնանք այս տրամաբանության մեջ»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչի՞ է մեզ այդքան դժվար խոստովանել, որ ինչ-որ բան չգիտենք: Չեմ հասկանում՝ ինչի է այդքան դժվար: Հասկանում եմ, որ եթե երկրի վարչապետը կամ նախարարը խոստովանի, որ ինչ-որ բան չգիտի, 100 տեղից կասեն՝ վա՜յ, էս ինչ խայտառակություն ա, ո՞նց ա բա այդտեղ նստած, ինչի՞ ա նստած․ չէ՞ որ այդտեղ նստած նախկինում բոլորը ամեն ինչ իմացել են: Իրենք Պլուտարքոսի հայացքով գնացել եկել են, որովհետև իրենք ամեն ինչ գիտեին:
Ընդհակառակը՝ մենք այսօր այս կետին ենք, որովհետև անընդհատ խոստովանել ենք: Ես ուզում եմ, որ այն մարդը, որ ամեն ինչ գիտի, ինքնահայտարարագրի, որ գիտի, կարծում եմ՝ շատ արագ դա կարողանանք հերքել:
Մենք այսպես վերաբերվել ենք ամեն ինչին, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտին: Մենք մտել ենք այնտեղ, որը տաբու է, բայց այսօր սա ՀՀ-ում դարձել է նորմալ քաղաքական դիսկուրս․ սա առաջընթացի անխուսափելի ճանապարհ է: Ինչո՞ւ ենք մենք մինչև հիմա մտածում 70-ականների մտածողության մոդելներով»,- նշել է Փաշինյանը:
![]()