![]()
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23–ի նիստում հանրային գերակա շահ ճանաչեց Երևանի Կասկադ համալիրի` «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ազդեցության գոտում գտնվող որոշ տարածքներ։
Նշենք, որ այս ծրագիրն իրականացնելու է «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն (4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում), որը հաղթող էր ճանաչվել Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում:
Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթող ճանաչված «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։ Ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի։ Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:
Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի ճարտարապետ Ժան- Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:
![]()