![]()
Ապրիլի 22-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 08։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի ներսում, բախվել են 2 «Մերսեդես» մակնիշի, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և 2 MAN մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը։
![]()