Առանձին շրջաններում սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ին՝ 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ 20-24 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6 աստիճանով, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Ապրիլի 25-ի ցերեկը, 23-24-ի և 26-27-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-24-ը, 26-27-ի կեսօրից, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ արագությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ