6 քաղաքական ուժ արդեն ներկայացրել է հայտը. առաջադրման վերջնաժամկետին մնացել է մեկ օր

Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությանը մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել Հայաստանի շնորհապետական, «Բոլորին դեմ եմ», «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր» կուսակցությունների «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Ավելի վաղ փաստաթղթերը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այսպիսով՝ մինչև այս պահը ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է 6 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և մեկ դաշինք:

Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացնում է.

«Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ

Ապրիլի 23-ի 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է։ Այս վերջնաժամկետից հետո հայտեր չեն կարող ընդունվել։ Ապրիլի 23-ի 18։00-ն նաև օգտահաշիվ ստանալու դիմումի վերջնաժամկետն է, իսկ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության/դաշինքի համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ հայտ ուղարկելը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ