Հրազդան գետում դի է նկատվել․ մինչ փրկարարների ժամանումը, սակայն, հունը բարձրացել, այն, հավանաբար քշել, տարել է

Ապրիլի 22-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Նա անգամ նկարել է մարմինը, որը ակնհայտ երևում է, սակայն մինչ փրկարարների ժամանումը գետի հունը բարձրացել է, դին այլևս չի երևացել։ Հավանաբար կամ մնացել է ջրի տակ, կամ գետը քշել տարել է։

Համայնքային ոստիկաններին հանձնարարվել է պարզել իրենց տարածքներում անհայտ որոնվող քաղաքացիների ինքնությունը։ Չի բացառվում, որ մարմինը, որը նկատվել է Հրազդան գետում, անհայտ որոնվող լինի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ