Լավ կլիներ՝ մինչև Մակրոնին ձեր տուն հրավիրելը պապան Ֆրանսիայի դեմ դատական հայցը հետ վերցրած լիներ․ Հակոբյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարաետյանի որդու՝ Սարգիստ Կարապետյանի՝ Մակրոնին իրենց տուն հրավիրելու հայտարարությանը։

«Սեքսի նախարարը՝ ռուսաստանցի օլիգարխի որդին, քիչ առաջ Ֆրանսիայի նախագահին հրավիրել է իրենց տուն՝ հոր հետ հանդիպման։

Այս նախադասությունը զվարճալի չէր լինի, եթե տնային կալանքում գտնվող ՌԴ անձնագրով օլիգարխը Ֆրանսիայում ներգրաված չլիներ աղմկահարույց մի գործում, որն առնչվում է փողերի լվացման կասկածներին։

Լավ կլիներ, որ մինչև Մակրոնին ձեր տուն հրավիրելը պապան Ֆրանսիայի դեմ դատական հայցը հետ վերցրած լիներ, թե չէ մի տեսակ անհարմար բան կստացվի»,- գրել է Հակոբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ