Ապրիլի 24-ին անվճար երթուղիներ կգործեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ՝ ապրիլի 24-ին ժամը 8:30-22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից։

Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Փոխադրումը իրականացվելու է հետևյալ երթուղիներով․

հ.1 եթուղի — «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ — Արգիշտիի – Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փողոց — «Հրազդան» մարզադաշտ:

Հ. 2 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ