![]()
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի թիմակիցները արժանապատվությունը վերականգնելու կոչեր են անում, միաժամանակ հային շուն-շանգյալ են ասում, շալվարով քվե գնում:
Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերը 30 տոկոս ձայն են հավաքելու ընտրություններում, որն էլ բաժանվելու է ռուսական մի քանի ուժի միջև:
Սարգսյանը համոզմունք ունի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու է ընտրություններում:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին այցին Մոսկվա և այնտեղ տեղի ունեցած հանդիպումներին ու հայտարարություններին՝ զրուցակիցը ընդգծում է. «Պուտինն ուզեց ցույց տալ, թե ռուսական թևի ներկայացուցիչնե՛ր, ձեր մեջքին կանգնած եմ, խզարեք մինչև վերջ: Փորձեցին լավը, ստացվեց ինչպես միշտ. հերն անիծում են: Ռուսաստանը սկսել է պարտվել պատերազմում, մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՌԴ-ի փլատակներում չմնանք»:
Քաղաքական գործիչը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ հարցերի շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()