![]()
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ընդդիմությունը ամենօրյա խոսքերով ապացուցում է, որ պատերազմի եռագլուխ կուսակցություն են:
«Մենք չենք ուզում որևէ մեկին վախի մթնոլորտում պահել, պարզապես մեր քաղաքացիների հետ ազնիվ և անկեղծ ենք»,- ասում է նա:
Թորոսյանը միաժամանակ նկատում է. «Ընդդիմությունը նման է կարտերի կալոդի, խառնել են, բաժանել: Ֆեոդալ են, մարդկանց դարձրել են ճորտ, հետո ասել են՝ եկեք եկեղեցու բացմանը, բարեգործություն ենք անում, սեղան ենք գցելու»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին այցին Մոսկվա և այնտեղ տեղի ունեցած հանդիպումներին ու հայտարարություններին՝ զրուցակիցը ընդգծում է. «ՀՀ իշխանությունը ձևավորվում է հայ ժողովրդի կամքով, ոչ թե որևէ երկրի ղեկավարի կամքով»:
Խոսելով իրավապահների բացահայտումների մասին՝ կապված ընտրակաշառքների հետ, նախարարն ասում է. «Որոշ տաք գլուխներ ականջներին օղ չեն անում, որ ընտրակաշառք տալը հանցագործություն է, գնալու են նստեն, ինչ կարգավիճակ էլ ունենան»:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նա նշում է. «Կարապետյանների ուժը հիբրիդ է, որոշ տեսակի դինոզավր դեմքերով ուզում են գողանալ իշխանությունը»:
Թորոսյանի նկատառմամբ՝ ընդդիմադիրները ուզում են, որ իշխանության ներկայացուցիչները քիչ շփվեն ժողովրդի հետ. «10 տարվա մեջ մեկը Սերժին տեսե՞լ է սրճարանում սուրճ խմելուց: Իրենց պատկերացմամբ նախարարը պետք է ախրանիկով շրջի, մարդկանց սպանի, ինչպես Ռոբերտ Քոչարյանի ախրանիկները: Իրենց պատկերացմամբ ղեկավարը միայն սև խավիար պետք է ուտի: Մեկը Սաշիկ Սարգսյանի տղերքին տեսնում էր՝ մի կիլոմետր հեռու էր քայլում, որ չտային չսպանեին»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()