Պուտինը փչացրեց Կարապետյաններին. ինչ են սպասում Ադրբեջանում ՀՀ ընտրությունների հետ կապված. տեսանյութ

«Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանը այն համոզմանն է, որ հունիսին սպասվող ընտրություններով հայ ժողովուրդը մի քանի կարևոր հարցի է պատասխանելու, նախևառաջ, թե որ ուղղությամբ է ուզում գնալ:

Ըստ նրա՝ պնդումը, որ եռագլուխ կուսակցության իշխանության գալը մեծացնում է էսկալացիայի սցենարը, ճիշտ է:

Միաժամանակ նա ընդգծում է. «Սերժ Սարգսյանը վախեցած գնաց ու ասաց՝ մտնում ենք ԵԱՏՄ: Մեզ չէին ընկալում որպես երկիր ու պետություն, մեզ ընդունում էին որպես ծայրագավառ ու ֆորպոստ»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին այցին Մոսկվա և այնտեղ տեղի ունեցած հանդիպումներին ու հայտարարություններին՝ զրուցակիցը նկատում է. «Պուտինը փուռը տվեց իր այստեղի գործընկերներին՝ ասելով, որ մեր մարդիկ են: Ում Պուտինը աջակցում է, քաղաքական դիակ է դառնում, Կարապետյաններին փչացրեց»:

Ըստ Արեգ Քոչինյանի՝ երբ ռուսական քարոզչամեքենան հարձակվում է ինչ-որ մեկի վրա, նշանակում է՝ ցարին ինչ-որ բան դուր չի եկել:

Խոսելով Ալբերտ Բազեյանի հայտարարության մասին՝ կապված Ղարաբաղի հետ, վերջինս ասում է. «Խեղկատակություն է այդ հայտարարությունը, Ադրբեջանի համար՝ մեծագույն նվեր»:

Արեգ Քոչինյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև քաղհասարակության ներկայացուցիչների Ադրբեջան այցից, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ