![]()
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Փոխադրումները կիրականացվեն հետևյալ երթուղիներով՝
հ.1 եթուղի — «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ — Արգիշտիի – Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փողոց — «Հրազդան» մարզադաշտ:
հ. 2 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի-Լենինգրադյան-Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով:
![]()