Ողբերգական ավտովթար Սյունիքում. մեքենան, մոտ 500 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա զոհ

Ապրիլի 22-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 12։00-ի սահմաններում Ագարակ-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ