6 թեզ Նիկոլ Փաշինյանից՝ Ղարաբաղի, վերադարձի, փակված էջի և խաղաղության մասին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Zarkerak.am-ն առանձնացրել է Ղարաբաղի վերաբերյալ հիմնական թեզերը.

1. Այսօր դադարեցված է Ղարաբաղյան շարժումը:

2. Պետք է փակել Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը, որպեսզի վերջիններս դուրս գան «պանդուխտի» կարգավիճակից և տնավորվեն ՀՀ-ում:

3. Ձևավորվել է պատերազմի եռագլուխ կուսակցություն, և այդ կուսակցության նպատակը քայլ-քայլ Ղարաբաղյան շարժումը վերականգնելն է, այսինքն՝ պատերազմը վերականգնելը:

4. Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այդ Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը: Եթե շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ:

5. «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որը հստակ խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին:

6. Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։ Հունիսի 7-ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ